Հայերեն

Չեն վախենում չարից

Էմանուել Պաստրայխ

Հայաստանն ունի կարևոր տեղ իմ սրտում․ Հայաստանն ինձ համար յուրահատուկ է՝ այդ երկրի պատվարժան մարդկանց պայքարի ոգու համար․մարդկանց, որոնք պահպանել են իրենց մշակույթը, վեհ ավանդույթները, կենսունակ բազմանդամ ընտանիքները և իրենց նուրբ լեզուն՝ ի դեմս հազար տարվա ճնշող սպառնալիքներին, մարտահրավերներին և նվաճումներին՝ Թուրքիայի, Պարսկաստանի, Ռուսաստանի և փոքր այլ հարևան պետությունների կողմից։

Նրանք կարողացան ոչ միայն գոյատևել այդ բոլոր հարձակումներից իրենց ժողովրդի, մշակույթի և կրոնի շնորհիվ, այլ նաև չձուլվեցին տարբեր մշակույթների մեջ, նրանք կրոնափոխ չեղան, կամ այլ գաղափարախոսություններ չորդեգրեցին։

Գլոբալիստ ուժերի դեմ պայքարում, Հայաստանն ինձ համար ոգեշնչող է․ երբ կարդում եմ Հայոց պատմությունը տպավորվում եմ՝ ինչպես այդ փոքր քանակով մարդիկ կարողացել են ինքնկազմակերպվել ամենավատ իրավիճակներում և պայքարել, մարտնչել ու հաղթել։

Հայաստանը դաժանության և բռնապետության պայմաններում հաղթեց ի շնորհիվ իր ճշմարտասիրության և մարդասիրության․ ամերիկացիները կարող են գտնել մի մոդել թափանցիկ և ժողովրդավար հասարակություն և կառավարություն ունենալու համար, որը կաշխատի ի շահ մարդկության, այն է՝ գիտական ու էթիկայի հիմունքներով հասարակություն ստեղծել Հայաստանի համար։

Դպրոցում, իմ լավագույն ընկերոջ անունն էր Մայքլ Մալյոնե, նա հայ էր․ անկասկած դպրոցի ամենախելացի աշակերտն էր։ Մենք ժամերով զրուցում էինք գիտության, գրականության, թվաբանության, պատմության, ֆիզիկայի և դասական երաժշտության մասին։ Չնայած՝ Մայքլը այլ աշակերտների հետ այդքան ընկերություն չէր անում, քանի որ չէր ցանկանում հարմարվել նրանց օրենքներին, սակայն նա ընդունվեց Հարվարդի համալսարան՝ ամբողջական կրթաթոշակով։ Նրա մայրը Ֆրանին, նվիրված անդամ էր հայ համայնքին Սան Ֆրանսիսկոյում, որը հավատարիմ էր իր ժողովրդի ավանդույթներին։ Ես բախտ ունեցա ծանոթանալու այդ ընտանիքի հետ։ Առիթն ունեցել եմ համտեսելու Հայկական ուտեստներ, ժամանելու հայկական տոնակատարություններին, այցելել հայկական եկեղեցի, լսելու հայերենը, որը չսովորեցի, սակայն պատճառ հանդիսացավ ապագային սովորելու բազում օտար լեզուներ։ Մայքլի մայրը ներկա գտնվեց իմ դպրոցական ավարտական արարողությանը, քանի որ նա ինձ համարում էր իր զավակը․ նրա այդ վերաբերմունքն ինձ համար ցուցիչ էր հայերի՝ հիանալի ոգի ունենալու մասին։

Մայքլի ընտանիքը նաև ինձ հիշեցնում էր իմ ընտանիքի մասին, որոնք համառ հրեա հողագործներ էին Հունգարիայից գաղթած Միացյալ Նահանգներ և հաստատվել էին այնտեղ առանց հրաժարվելու իրենց հիմնական արժեքներից։

Միացյալ Նահանգներում հանդիպել եմ բազում հայերի, որոնք ծավալել են հրաշալի գործունեություն հանրային ծառայության, կրթության ոլորտներում։

Հայաստանը կարևոր դերակատարություն է ունենալու Միացյալ Նահանգների համար միջազգային ասպարեզում․ մենք երկար տարիների հարաբերություն ունենք Հայաստանի հետ։ Ի վերջո, Հայաստանը կարևորագույն երկիր էր Վուդրո Վիլսոնի համար, երբ նա առաջ էր քաշում ինքնորոշում եզրույթը Առաջին Համաշխարհային Պատերազմից հետո, ինչը շատ կարևոր է այժմ նրանց համար, ովքեր պայքարում են իմպերիալիզմի դեմ։ Վիլսոնը  Սևրի Դաշնագիրը ստորագրելով սատարում էր անկախ Հայաստանի ստեղծմանը և այլ՝ խոստումնալից ճանապարհ էր առաջարկում Կենտրոնական Ասիայի երկրների համար։

Միացյալ Նահանգները, որը հիմնված է բազում փոքր նահանգներից և որը պահպանել է իր ինքնորոշման իրավունքը, պետք է հիմնական ջատագովն ու առաջատարը լինի Կենտրոնական Ասիայի երկրների համար, որպեսզի վերջիններս մերժեն գերտերությունների՝ իրենց փոխարեն որոշում կայացնելու սովորույթը։ Միացյալ Նահանգները պետք է խրախուսի մշակույթների և լեզուների բազմազանությունը Կենտրոնական Ասիայում և աջակցի տարածաշրջանի միասնությանը, ոչ թե աջակցի նրանց դրամական հետաքրքրություններից տոկոսներից, հանքային պահուստներից, արտահանման շուկաներից և զենքերի վաճառքից դրդված։

Հայաստանը պահպանեց իր մշակութային ինքնությունը նույնիսկ իր դեմ իրականացված զանգվածային սպանությունների ժամանակ, նույնիսկ տնտեսական և ռազմական մրցակցության արդյունքում։

Այդ փոքր երկիրը օրինակ հանդիսացավ Միացյալ Նահանգներում և աշխարհում, թե ինչպես կարելի է թողնել մեծ ազդեցություն՝ մնալով հավատարիմ արդարության ու ճշմարտությանը։

Խոստանում եմ՝ իմ աջակցությունը ցուցաբերել Հայաստանին պատմական արդարությունը վերականգնելու համար և զգում եմ, որ միայն ճշմարտությունը կարող է մեզ տալ ազատություն։

Միացյալ Նահանգներն աշխատելու է Հայաստանի հետ, որպեսզի Կենտրոնական Ասիայում առաջնայինը լինեն մարդիկ և նրանց համայնքները, որոնք հիմնված կլինեն տարբեր մշակույթներից և տարածաշրջանն էլ հիմնված կլինի փոխադարձ հարգանքի վրա։